Մինչև օգոստոսի վերջ եռակողմ հանդիպում է նախատեսվում
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում է նախատեսվում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվելու են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիները: