Հունիսի 3–ի գործով կալանավորված ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել
Հունիսի 3–ի գործով կալանավորված ևս մեկ անձ ազատ է արձակվել։
Փաստաբան Նարեկ Ալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հունիսի 3-ի «Զանգվածային անկարգությունների» քրեական գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից ապօրինի բիրտ ուժի կիրառման պատճառով տեղի ունեցած բախումներից հետո Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել իբր մուրճով ոստիկաններին հարվածելու համար, որն իրականում ձեռնափայտ էր: Հավելենք, որ Գրիգոր Կարապետյանը ՀՅԴ Թալինի «Արամ» կոմիտեի անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից: