ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար. խաղաղապահ զորախմբի հրամանատար
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Այսօր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։Այս մասին հայտնում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։
Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Վոլկովը պարզաբանել է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը, ինչպես նաև տեղեկացրել կատարված աշխատանքների մասին:
Վոլկովը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։

