Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակի սրումը
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը, մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ռուսաստանի նախագահի հանդիպմանն ընդառաջ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը: Ընդգծվել է եռակողմ պայմանագրի բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,-ընդգծել է Պեսկովը:
Աղբյուրը` yerevan.today

