Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ կկազմակերպի սպասված համաներումը
Դիտել նաև
«Պաշտոնական իրազեկում. այդ տխմարը Սասունը հայտարարել է «մըր Էրգիր»»․ Վահե Սարգսյան
Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին
Փաշինյանի պնդումը, թե «ՍՍ» տառերը Սերժ Սարգսյանի անվանատառերն են, սխալ է և փաստերով չի հաստատվում
Երևանի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների հարակից տարածքները բարձիթողի վիճակում են. Արշակ Սարգսյան
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չորս տարի սպասված համաներումը հնարավոր է սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առիթով էլ չհայտարարվի, և այն ձգվի ևս մի քանի ամիս՝ մինչև տարեվերջ:
ԱԺ ընտրություններից հետո և մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, և այդկերպ կփոխհատուցվի նաև այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին, և որոնք սպասում են, որ համաներմամբ իրենց ընկերները կազատվեն բանտերից։ Սակայն դա տեղի չունեցավ:
Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ կկազմակերպի սպասված համաներումը, սակայն «Սասնա ծռեր» խմբի որևէ անդամ ազատ չի արձակվի»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

