Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու՞ ամերիկացիները որոշեցին քաղաքական նոր սկանդալ սարքել Թայվանի շուրջ չինացիների հետ

Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու ամերիկացիները, ինչպես ասում են, դատարկ տեղը, որոշեցին նոր սկանդալ սարքել Թայվանի շուրջ:

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից առաջ նրա այս քալի համար  տրվել է հետևյալ բացատրությունը «... ռուս-ուկրաինական պատերազմը կասկածներ էր առաջացրել ամերիկյան դաշնակիցների մոտ, որ ԱՄՆ-ն բավարար չափով պատրաստ չէ աջակցելու իր դաշնակիցներին: Եվ ահա հենց դրա պատճառով Նենսի Փելոսին որոշել էր մեկնել Թայվան, ցույց տալու համար, որ այս հարցում  ԱՄՆ-ն վճռական է լինելու աջակցելու թայվանցիներին, չինացիների հնարավար ներխուժումից...»:

Նախ հիշեցնենք, որ Թայվանում ապրում է մոտ 23 մլն մարդ: Այդ կղզու տարածքը մի քիչ է մեծ Հայաստանի տարածքից, - մոտ 36 հազ.քառ.կմ-է:

Թայվանում ապրում են չինացիներ: Նրանք Չինաստանից տարբերվում են բացառապես  իրենց քաղաքական հասարակարգով: Այստեղ ավանդաբար, տասնյակ տարիներ, սկսած 1949 թվականից հաստատվել էր հակակոմունիստական ռեժիմ գեներալ Չան Կայ-Շիի գլխավորությամբ:

Եթե նախկինում կոմունիստական Չինաստանի և Թայվանի միջև կար նաև սուր հակամարտություն գաղափարական հողի հիման վրա, ապա Չինաստանում մեծ բարեփոխումներ սկսելուց հետո, այդ հակասությունը շեշտակիորեն թուլացավ և Թայվանի խնդիրը սկսեց նմանվել Հոնկոնգի խնդրին: Պեկինում Թայվանի հարցին վերաբերվում են հենց այդ տեսանկյունից:

Նշենք նաև, որ սկսած 1970  թվականից, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները նույնպես սկսեցին դիտարկել Թայվանի հարցը նույն տրամաբանությամբ: Եվ զարմանալի չեր, որ արդեն տասնյակ տարիներ է ինչ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները չեն ճանաչում Թայվանը, որպես առանձին պետություն և համարում են այդ կղզին, որպես Չինաստանի տարածքի մի մաս:

Դրա պատճառով էլ, սկսած 1997 թվականից, ամերիկյան բարձրաստիճան որև է ներկայացուցիչ  նույնիսկ ոչ պաշտոնական այցով Թայվանում չեր եղել:

Ամեն ինչ փոխվեց, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը: Առավել ևս, երբ պարզ դարձավ, որ Չինաստանը չի միանա արևմտյան հակառուսական պատժամիջոցների արշավին: ԱՄՆ-ում սկսվեցին մտահոգվել, որ նույնանման գործողություն կարող է իրեն թույլ տալ նաև Չինաստանը:

Մանավանդ, որ ռուս-ուկրաինական պատերազմում, ԱՄՆ-ն չկարողացավ ուղակի միջամտել, աջակցելով Կիևին:

Բացի այդ գործոնից, կա նաև մեկ այլ  խնդիր: Բանն այն է, որ Աֆղանստանում խայտառակ պարտությունից հետո, ամերիկացիները չեն կարողանում ուղակի աջակցել նաև Ուկրաինային: Իսկ դա լրջորեն հարվածել է դեմոկրատական կուսակցության շահերին ԱՄՆ-ի ներսում: Բայդենի վարկանիշի անկումն արդեն «հատակին» է հասել և գրեթե բոլոր վերլուծաբանները կանխատեսում են  հանրապետականնների հաջողությունը գալիք Կոնգրեսի ընտրություններում այս աշնանը:

Ավելին, Բայդենին արդեն սկսել են համեմատել Ջիմմի Քարտերի հետ, ով նույն թույլ գործչի համբավ էր ձեռք բերել և որի պատճառով 1980-ին շռնդալից պարտություն կրեց Ռոնալդ Ռեյգանի կողմից:

Եվ ահա այս բոլոր գործոնները հաշվի առնելով, ամերիկյան դեմոկրատները որոշեցին իրենց վարկանիշը բարձրացնել Նենսի Փելոսիի Թայվան այցի միջոցով:

Փելոսին ի դեպ միշտ համարվել է արմատական գործիչ: Դեռ 1989 թվականին, Չինաստան այցի ժամանակ, նա բացահայտ իր աջակցությունն էր ցույց տվել չինացի բողոքավորների գործողություններին, որը դաժանորեն ճնշվեց այն ժամանակվա Չինաստանի իշխանության կողմից:

Եվ ահա իր այս այցով Փելոսին կրկնեց իր գործողությունը, բարձրացնելով Բայդենի վարչակազմի հեղինակությունը: Թե ինչքանով նրան հաջողվեց դա անել ցույց կտան գալիք Կոնգրեսի ընտրությունների արդյունքները: Պարզ է մեկ բան, որ այդ այցից շահեցին ամերիկյան դեմոկրատները, ցույց տալով, որ կարող են քաղաքական «մկաններ» ցույց տալ  Չինաստանի դեմ, ռուսները նույնպես շահեցին, քանզի այդ այցից հետո, Չինաստանի ռուսամետ դիրքորողումն էլ ավելի կամրանա: Չինաստանի Կոմկուսի ռուսամետ շրջանակները, որոնք համարում են, որ իրենց երկրի գլխավոր հակառակորդը ԱՄՆ-է, նույնպես կմեծացնեն իրենց ազդեցությունը, թե երկրի ներսում և թե Կոմկուսի մեջ: Այսինքն այդ այցից, Չինաստանի ներկայիս առաջնորդ Սի Ցզինպինի դիրքերը կամրապնդվեն: Այդ այցից կարող են տուժել ամերիկյան հանրապետականների շահերը, որոնք հույս ունեին գալիք Կոնգրեսի ընտրություններում խաղարկեին «թույլ Բայդենի» խաղաթուղտը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>