Սիրիր ինձ խենթ, գիժ ժամանակ. Լյուսի Հայրապետյան. ֆոտոշարք
Դիտել նաև
«Հիմա Ադրբեջանն ավելի բռնապետական է, քան մինչև 2020-ը»․ Տաթևիկ Հայրապետյան
«ՀՀ ՊՆ-ն պետք է ոչ թե ծածկադմփոց անի, այլ պարզ ներկայացնի իրավիճակը»․ Տաթևիկ Հայրապետյան
«Ադրբեջան-Թուրքիա չդադարող փոխայցերին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել»․ Տաթևիկ Հայրապետյան
«ՀՀ իշխանությունները օգնել են Ալիևին խեղաթյուրել ԼՂ հակամարտության էությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
«Աչքները մեր մայրաքաղաքի վրա է». Տաթևիկ Հայրապետյան
Սիրիր ինձ, երբ ես մեղավոր եմ,
երբ վատ եմ ինձ պահել,
երբ չգիտեմ ինչ ասեմ որպես արդարացում, երբ սկսում եմ գժվել ու չարանալ
ու սխալներս քառապատկել՝ ամեն ինչ հարթելու այդքան մեծ ցանկությունից...
Սիրիր ինձ խենթ, գիժ ժամանակ
Երբ գինի եմ ուզում ու պարել անդադար, պարել ամենուր ու ամենքի հետ,
բայց հետո մի վայրկյանում
միտքս փոխում եմ,
անջատում եմ հեռախոսս ու ուզում ցնդել,
որ ոչ ոք չանհանգստացնի
Սիրիր ինձ նույնիսկ այնժամ,
երբ բարկությունից գժվես,
որ ինձ հետ աննկատ անհնար է
անցնել նույնիսկ ամենաթեթև խմածի մոտով, մարդաշատ փողոցի մայթով, նախկինում սիրվողիս մոտով...
Սիրիր ինձ ու պաշտպանիր ինձ բոլորից՝ անցյալի ու մնացած
ստվերներից հեռու տար...
Սիրիր ինձ,
երբ շամպայնի պես թռվռում եմ շուրջդ,
երբ երեխայի պես
ուշադրությունդ եմ ուզում