Ավետիք Չալաբյանին ևս 3 ամսով կկալանավորեն
Դիտել նաև
Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան
«7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
«Այդքան համարձակություն չունեն, որ ինքնուրույն այդ քայլին գնային»․ Ավետիք Իշխանյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշում կայացերց 3 ամսով կալանավորել «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում, հրապարակման պահից 10-օրյա ժամկետում։
Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։
Նշենք, որ Չալաբյանը մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։

