Անցանկալին այս իշխանություններն են, ոչ թե սփյուռքահայերը. Ակցիա՝ ԱԳՆ-ի մոտ․ Տեսանյութ
Ակցիայի մասնակցիների ձեռքին «Անցանկալին այս իշխանություններն են, ոչ թե սփյուռքահայերը», «Հայի առաջ երկիր փակող, Թուրքի առաջ երկիր բացող» «Միայն նիկոլն ու ալիևն ունեն սև ցուցակ» գրություններով պաստառներ էին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։ Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մասին է: