Յուրաքանչյուր ՀԱՅԻ բնական, սրբազան պարտավորությունն է ստանձնել պատասխանատվություն` Մայր Հայաստանի հավերժականության ապահովման ճանապարհին անձնական ներդրումն ունենալու
Մայր Հայաստանը բոլոր ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ է:Սա է #ՀավերժականՀայաստանի կարգախոսը:
Յուրաքանչյուր ՀԱՅԻ բնական, սրբազան պարտավորությունն է ստանձնել պատասխանատվություն` Մայր Հայաստանի հավերժականության ապահովման ճանապարհին անձնական ներդրումն ունենալու:
Մայր Հայաստանը նաև իրենց ՀԱՅՐԵՆԻՔԸ համարող բոլոր ազգային փոքրամասնությունների ՀԱՅՐԵՆԻՔՆ է:
Մեր այլազգի հայրենակիցները ընտրել են Մայր Հայաստանին հավատարմությունն ու նվիրումը: Իրենք գործով են փաստել դա. թե´ խաղաղ պայմաններում մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ շենացնելով, թե´ պատերազմի դաշտում իրենց սրբազան անձնազոհությամբ:
Մայր Հայաստանը մեր բոլորի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է:
Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունն է #ՀավերժականՀայաստանի հարատևման բանաձևը:
Հ.Գ. վաղը` 11:00-ին, հանդիպում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:
Հանուն #ՀավերժականՀայաստանի
ՄԻՈւԹՅՈւՆ | ՊԱՅՔԱՐ | ՀԱՂԹԱՆԱԿ
Ձեր`
Ասպրամ
Ասպրամ Կրպեյանի ֆեյսբուքյան էջից