Զախարովան վերահաստատում է՝ Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին դելիմիտացիայի գործընթացում
Դիտել նաև
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
«Մենք մեր քաղաքացուն կտրամադրենք անհրաժեշտ օգնություն». Մարիա Զախարովա
Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Yerevan.Today-ը գրում է. Մոսկվան պատրաստ է հյուրընկալել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի հանդիպումը:
Դրա անցկացման ժամկետները, սակայն, պետք է որոշեն Երեւանն ու Բաքուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը ակտիվ ներդրում է ունենում կողմերի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործում, պատրաստ է օգնել նաև դելիմիտացիայի գործընթացում։ Դա կօգնի ամրապնդել անվտանգությունը երկու երկրների սահմանին և տարածաշրջանում», - ասել է Զախարովան:
Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետի գրասենյակը հայտնել էր, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում:

