Արա դե Ալիևը Արամ Զավենիչի դեմ է էլի աշխատում
Դիտել նաև
«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»․ Բորիս Մուրազի
«Վաղարշապատի ընտրությունները ցույց կտան, թե քաղաքական ուժերն ինչ դիրք ունեն»․ Բորիս Մուրազի
Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան առնչությամբ համատեղ քննություն է սկսվել
«Իշխանությունները եթե անգամ դավադիր չեն, ապա հաստատ դեգեներատ են»․ Բորիս Մուրազի
«Միակ տարբերակը, որը Նիկոլ Փաշինյանից հետո կբացառի նոր Փաշինյանի ծնունդը». Բորիս Մուրազի
Արա դե Ալիևը մեր Արամ Զավենիչի դեմ է էլի աշխատում։ Երեկ առավոտյան Զավենիչը պնդում է, թե ԵՄ-ն Ադրբեջանին 10 միլիարդ եվրո փող է տալու, բայց պահանջել է, որ դրա դիմաց Ալիևը մամայի արև երդվի, որ այլևս ռազմական արկածախնդրության չի գնալու ու հարցերն արդեն միայն բանակցային ճանապարհով են լուծելու։ Ըստ Զավենիչի, քանի որ Ալիևը փող շատ է սիրում, ուստի համաձայնել է։ Զավենիչն ասում է, թե ցանկացած մարդ էլ Ալիևի պես փողը կընտրեր(դե Զավենիչը բոլորին իր արշինով է նայում):
Ամբողջ խնդիրն այն է, որ Զավենիչի խոսքից մի քանի ժամ հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն Գանձասարի հատվածում հարձակում է գործել։
Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

