Պաշտոնական Արցախը որևէ մեկնաբանություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելելու վերաբերյալ
Դիտել նաև
Դատարանը Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով նոր որոշում է կայացրել
Իրանի ԶՈւ-ն հասկացել է այդ սցենարը և ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ. Կարեն Հովհաննիսյան
Իմ կյանքի հավերժական Սերը․ Նազենի Հովհաննիսյանի ծովափնյա լուսանկարները
«Մեծարգոների ենթամշակույթի» մոտ սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»
«Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում ռազմական ասպարեզում». Կարեն Հովհաննիսյան
«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է: Նա Ստեփանակերտում պատրաստվում էր մասնակցել թոռան մկրտությանը: Անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չեն բերել, բայց հաստատել են, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»: Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից։
«Տվյալ խնդրի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունեմ: Ցավում եմ»,- հակիրճ պատասխանեց նախագահի մամուլի քարտուղարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում