ՊՆ-ն հերքում է Սյունիքի և Գեղարքունիքի հարակից հատվածներում լարված իրադրության մասին լուրերը
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է լուրերը, թե Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում իրադրությունը լարված է։
Ավելի վաղ թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել էր, որ լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։
Նշենք, որ այսօր՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: