Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ազգային հավաքականի անդամ, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 64 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Եզրափակիչ դուրս գալու համար մղվող պայքարում Բաչկովը զիջել է Կուբայի ներկայացուցիչ Էնդի Կրուզ Գոմեսին:
Նշենք, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեր երկիրը ներկայացրել է նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով ավելի վաղ դուրս էր մնացել հետագա պայքարից:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին