Կոսովոյի և Սերբիայի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել. Լուսանկար, տեսանյութ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, թե Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը կեսգիշերին գործողություններ կսկսի հանրապետության հյուսիսային հատվածում՝ սերբերի դեմ։
«Կարծում եմ, որ մենք երբեք չենք եղել ավելի ծանր ու բարդ իրավիճակում, քան այսօր։ Ինչու ես սա ասացի: Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասաց նա։
Տեղական հրապարակումները հայտնել են, որ Կոսովոյի ալբանացիները հավաքվել են Կոսովկա-Միտրովիցա քաղաքի կամրջի հարավային հատվածի մոտ։ Այն տանում է դեպի հյուսիսային, սերբական կողմ։ Քաղաքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, սերբերը բարիկադներ են կառուցում ճանապարհի նեղ վայրերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիա-Կոսովոյի սահմանին բախումներ են տեղի ունեցել։
Zham.am