Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
17
Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Պատերազմ Արցախում
ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով» Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած»

Ռազմավարական զենքը ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ չէ

Օրերս ֆեյսբուքյան ընկերության հայտ եմ ուղարկել ու հաստատում եմ ստացել ՀՀ ՊՆ նորանշանակ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից։ Այս լարված օրերին նրա կողմից տեղեկատվությունը խիստ սպասված է։ Հաջողություն եմ մաղթում նրան այդ դժվարին, պատվաբեր ու հատկապես ներկա, խիստ անորոշ պայմաններում աշխատանքում։ Հայկը բացել է անձնական էջ։ Հետեւորդների քանակը շատ չէ, ընկերների ընդհանուր քանակն էլ չի երևում։ Դատելով տեղեկություններից՝ էջն էլ բացվել է ՊՆ մամլո խոսնակ նշանակվելուց հետո։ Վստահաբար, իր աշխատանքով պայմանավորված, կարճ ժամանակում շատերն են սկսելու հետեւել նրա ֆեյսբուքյան էջին։ Կրկնում եմ` էջը բացել է Արամ Թորոսյան անձը, եւ մի օր, երբ հրաժարական տա, ինքն էլ տնօրինելու է իր բացած էջը։ Ինչո՞ւ այս ամենը արձանագրեցի։

Դեռ տարիներ առաջ ՊՆ մամուլի քարտուղար նշանակված Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը դարձել էր մեր Զինված ուժերի, առաջնագծի, անգամ առավել լարված փուլերի՝ Ապրիլյան պատերազմ, 2020 թ. հուլիսյան լարվածություն, հետո արդեն 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում տեղեկատվության (հետո արդեն պարզ դարձավ, կամ այդ շրջանում էլ շատերին էր հասկանալի՝ ապատեղեկատվության) եզակի աղբյուր։

Պետական ողջ համակարգը տարիներ շարունակ ուղղորդում էր ՀՀ Զինված ուժերի մասին հավաստի տեղեկատվություն ստանալ Արծրուն Հովհաննիսյանից։ Այսօր նրա էջին հետեւում է արդեն ռեկորդային՝ 580 հազարից ավել մարդ։ Ճիշտ է, 2020 թվականին նա պաշտոնական մեկ այլ էջ է բացել, իբրեւ ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի պաշտոնակա?։ Անգլերեն հարցական նշանը իմ վրիպումը չէ. հենց այսպես է ներկայանում Արծրունը պաշտոնական էջով (https://www.facebook.com/arcrunmod):

Թերեւս պաշտոնական էջն այդքան էլ կարեւոր չի եղել, որին հետեւել է շուրջ 50 հազար մարդ, որ չի էլ խմբագրվել։ Բայց ՇԵՇՏՈՒՄ եմ՝ իշխանությունների հորդորով մեր Զինված ուժերի մասին տեղեկատվություն ստանալու համար հազարավոր մարդիկ հետեւել են Արծրուն Հովհաննիսյանի անձնական էջին, ու վստահ եմ, որ հարյուր հազարավորները չէին հետեւի այդ էջին, եթե ՀՀ քաղաքացի Արծրուն Հովհաննիսյանը չլիներ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։

Ավարտվեց 44-օրյա պատերազմը, նոյեմբերի 9-ին Նիկոլը գաղտագողի ստորագրեց տխրահռչակ հայտարարությունը։ Արծրուն Հովհաննիսյանը հիվանդանոցում էր, ապա հեռացավ իր պաշտոնից, բայց ֆեյսբուքյան էջը մնաց ու շարունակում է մնալ նրանը։ Ժամանակակից աշխարհում, տեղեկատվական զենքի անգնահատելի կարեւորության այս պայմաններում ՀՀ Զինված ուժերի նման գործիքը պաշտոնական կառույցների կողմից չի օգտագործվում։ Դեռ 2021 թվականի օգոստոսին, Ազգային ժողովում, ընդդիմության պահանջով հրավիրված փակ քննարկմանն եմ այս հարցը բարձրաձայնել դեռ այն ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպմանը։ Ներկայիս գլխավոր շտաբի պետըն այդ օրը համաձայնեց դիտարկմանս հետ, շեշտեց, որ Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության կարեւոր տարրերից մեկն էլ հենց տեղեկատվական անվտանգությունն է ու բարձրացված հարցը։ Բայց քանի որ առայժմ որեւէ ռազմավարություն չի մշակվել ու, հակառակ կառավարության խոստումներին, այն չի ներկայացվում ՀՀ Ազգային ժողով, ու միայն կոսմետիկ օրենսդրական փոփոխություններ են կատարվում, հարցս ուղղեմ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայիս մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։

Նախորդների սխալները չկրկնելու համար գոնե, ավելի ճիշտ չի՞ ֆեյսբուքյան անձնական նոր էջ բացելու փոխարեն ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը տարիներ շարունակ զարգացած, հանրայնացված ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի անձնական էջը դարձնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի էջ: Այն դարձնել պաշտոնական, եւ միայն ենթակա ՀՀ Պաշտպանության նախարարությանը, որ մարդիկ գան ու գնան, բայց տեղեկատվական հզոր գործիքը մնա Հայաստանի Հանրապետության եւ մեր Բանակի սեփականությունը։ ՈՒ այս օրերին տարբեր զորամասերում մարտական պատրաստվածության, նյութատեխնիկակական ապահովման վիճակը ստուգելու համար այցեր կատարող ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նորանշանակ պետը պետք է վերհիշի մեկ տարի առաջ Ազգային Ժողովում մեր զրույցն ու անդրադառնա Զինված ուժերի տեղեկատվական այդ զենքի տնօրինմանը։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>