Հայտնաբերվել է Յուրի Շատունովի պարտքի ցուցակը
Ռուս հայտնի երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը, ով հունիսին հանկարծամահ է եղել, պարտք է ռուսական պետությանը։ Լրագրողների տվյալներով՝ երաշիշտը հարկային ծառայություններին պարտք է 77,7 հազար ռուբլի։ KP-ի հրապարակման համաձայն՝ խոսքը Մոսկվայում գույքահարկի մասին է, որը հայտնի երգիչը չի վճարել 2018 թվականին, ինչպես նաև բազմաթիվ եկամտահարկերի և վճարումների ուշացման համար տուգանքների մասին։
Նախօրեին Յուրի Շատունովի պրոդյուսեր Արկադի Կուդրյաշովը հայտնել էր արտիստի դիահերձման արդյունքները։ Նրա խոսքով՝ երաժիշտը բնածին հիվանդություններ չի ունեցել։ Շատունովի ներկայացուցիչը նշել է նաև, որ նա թմրանյութեր չի օգտագործել։
Մինչ այդ, «Ласковый май» խմբի պրոդյուսեր, թիմի նախկին անդամ Անդրեյ Ռազինը արտիստի մահվան մեջ մեղադրել էր արտիստի փաստաբաններին։ Նա կարծում է, որ երգիչը ստիպված է եղել չափազանց շատ աշխատել իրավապաշտպանների ծառայությունների դիմաց վճարելու համար։ Նրա խոսքով՝ Շատունովը գործնականում չի տեսել իր ընտանիքին։