Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ. Լավրով
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով խորհրդակցություններ կանցկացնեն մինչեւ Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովը՝ մի շարք երկրների դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ Տաշքենդում ՇՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո:
«Համապատասխան փաստաթղթերը լրացուցիչ կընդունվեն Սամարղանդում։ Արաբական մի շարք երկրներ նման հետաքրքրություն են ցուցաբերում, նաև՝ Հայաստանը, Ադրբեջանը, մի շարք ասիական երկրներ։ Մինչեւ գագաթնաժողովը շարունակվելու են խորհրդակցությունները՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով»,- նշել է Լավրովը:
ՇՀԿ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում սեպտեմբերի 15-16-ը:
Zham.am