Ի՞նչ են անելու այն վարորդները, որոնք չեն հասցրել ստուգել մեքենայի գազաբալոնը մինչև օգոստոսի մեկը. Տեսանյութ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այսօր հիշեցրել է, որ 3 օրից մեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե այն վկայագիր չունենա լիցենզավորված կազմակերպության կողմից: Թեև Երևանում և մարզերում արդեն 27 լիցենզավորման այդպիսի կետ կա, բայց վարորդներ կան, որոնց հերթը դեկտեմբերի վերջին է հասնելու:

