«Արսեն Երեւանսկին» չի կալանավորվի
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Պողոսյանի, մերժել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որն առավել հայտնի է՝ «Արսեն Երեւանսկի» մականունով, կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։
NEWS.am-ը տեղեկացավ, որ նա մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահները ձերբակալել էին Արսեն Մկրտչյանին։
Հիշեցնենք, որ «Արսեն Երեւանսկին» անցնում է եւս մեկ քրեական գործով, որը վերաբերում է քրեական ենթամշակույթ ստեղծելուն, այդ գործը դատարանում է։ Նա այդ քրեական գործով տեւական ժամանակ գտնվում էր կալանքի տակ, սակայն ունենալով առողջական լուրջ խնդիրներ, նա կալանքից ազատ էր արձակվել։

