Գերմանիայում թուրք գրողին դատապարտում են հակաիսլամական գործունեության համա՞ր
Թուրքական ծագում ունեցող գերմանացի գրող Ակիֆ Փիրինչին դատարանի առաջ կկանգնի իր հակաիսլամական հռետորաբանության համար:
Բանն այն է, որ անցյալ տարի թուրք գրողը հանրահավաքի ժամանակ հանդես գալով հայտարարել է, որ "Գերմանիան դարձել է իսլամական աղբանոց", իսկ փախստականներին անվանել էր "մարդասպաններ":
Թուրք գրողը հայտարարել է, որ նա ափսոսում է որ նոր փախստականների համար համակենտրոնացված ճամբարներ չկան:
Այս խոսքերի համար մոտ օրերս թուրք գրողը կանգնելու է դատարանի առաջ: