ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանումը եւ F-16-ների մատակարարումը
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի հետ, հայտնում է Anadolu-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում Աքարն ու Օսթինը տեղեկատվություն եւ կարծիքներ են փոխանակել պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարման, «ահաբեկչության դեմ պայքարի», թուրք-հունական հարաբերությունների եւ F-16 կործանիչների մատակարարման, ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Աղբյուր՝ News.am