Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են
13
«Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Պատերազմ Արցախում
Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահացության դեպքերը գերազանցել են 10 հազարը. Reuters Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմը Իրանը հայտարարել է՝ ոչ մի դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցը Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է. Արմեն Աշոտյան Միջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից Ովքեր չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ, Ալիևի կողմից հռչակվում են ռևшնշիuտներ, տեղի իշխանության կողմից՝ եռագլուխ, նախկին, շպիnն. Շարմազանով ՔՊ-ականները թաքնված մուլտիմիլիոնատերեր են․ Երվանդ Բոզոյան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Կանայք բռնապետության թիրախում Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման հարցում ճգնաժամ է սկսվել Եվպրոպան հայերի դեմ պայքապրող նոր «հիբրիդների» կգործուղի Երևան՝ փաշինյանական բռնատիրական ռեժիմը պահելու համար Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Հուլիսի 15-ն էր. Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին. Ռուբեն Մելիքյան «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ «Վրեժխնդրության օպերացիայի» չորրորդ փուլը. ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում HIMARS կայանքների ոչնչացման մասին Կրակngներ՝ Երևանում, վիրավnրները տեղափոխվել են հիվանդանոցներ Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը

ԼՂ-ում պատերազմից 2 տարի անց Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․ Միրզոյան. Տեսանյութ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել ելույթով, ապա պատասխանել լրագրողների հարցերին։ Ելույթը ներկայացնում ենք ստորև։

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Յան Լիպավսկիին ջերմ ընդունելության համար։ Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել Չեխիային Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։

Սա իմ առաջին այցն է Չեխիա՝ երկիր, որը պաշտոնապես ստանձնել է Վացլավ Հավելի ժառանգությունն առաջ մղելու ուղին՝ կարևորելով մարդու իրավունքները, ժողովրդավարական զարգացումը, ամուր քաղաքացիական հասարակությունը և բազմակողմ համագործակցությունը: Ներկայումս Հայաստանի կառավարությունն իրականացնում է ժողովրդավարական բարեփոխումների և վերափոխումների իր հավակնոտ օրակարգը, և Չեխիան այս առումով մեր վստահելի գործընկերն է։

Մենք մեծապես արժևորում ենք Չեխիայի հետ մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, և պատրաստակամ ենք որակապես նոր մակարդակի հասցնելու հայ-չեխական քաղաքական երկխոսությունը և միջպետական հարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի փոխայցելությունների, արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների և միջխորհրդարանական ակտիվ շփումների միջոցով։

Մեր քննարկումների ընթացքում ես և իմ գործընկերը պայմանավորվել ենք առավելագույն ջանքեր գործադրել տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում ներուժի իրացման, ինչպես նաև միջմշակութային փոխանակումների և մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ։

Հայաստանն ու Չեխիան փոխշահավետ համագործակցություն ունեն նաև բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։ Սա մեծապես լրացվում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությամբ՝ իր հիմնաքարային՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Մենք բարձր ենք գնահատում Չեխիայի ակտիվ դերը նաև Արևելյան գործընկերության ձևաչափի խթանման գործում և պատրաստ ենք միավորել ջանքերը համագործակցության այս հարթակը փոխըմբռնման, ներառականության և արժանիքների վրա հիմնված սկզբունքով պահպանելու համար:

Հարգելի՛ ընկերներ,

Այսօր մենք մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Նախարար Լիպավսկիին ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և դերակատարությանը շարունակական աջակցության համար։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր։

Հարգելի՛ գործընկերներ,

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։

Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, պարո՛ն Լիպավսկի, Ձեր հյուրընկալության համար, և խնդրում եմ, ընդունեք իմ հրավերը՝ այցելելու Հայաստան»:

Հարց – Ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա:

Պատասխան – Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>