Շատ դպրոցներում այսօր առաջին զանգը չի հնչի
«Ժողովուրդը» օրաթերթը գրում է․«Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Հայաստանի մի շարք դպրոցներում կհնչի առաջին զանգը, կթեւածի տոնական բարձր տրամադրությունը: Շատերը հուզմունքից կարտասվեն՝ առաջին անգամ ոտք դնելով դպրոց: Բայց այդ տրամադրությունն ամենուր չի լինի: Հայաստանյան մարզերի մի շարք բնակավայրերում այս տարի եւս չկան առաջին դասարան հաճախող երեխաներ, իսկ ընդհանրապես շատ դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը չի գերացանցում 5-10 հոգին: Այնպես որ, հատկապես մի շարք գյուղերում սեպտեմբերի 1-ը կլինի առօրյայից ոչնչով չտաբերվող օր: Պատկերը, համաձայնեք, ողբերգական է, եւ դա առաջին հերթին արտագաղթի հետեւանքն է: Չնայած, ըստ պաշտոնական տվյալների, ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2017թ. դպրոց այցելող առաջին դասարանցիների թիվը 40 հազար է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդը» թերթի այսօրվա համարում:
:

