Իրաքում թուրքական ռազմաբազան հրթիռակոծել են «Կատյուշա»-ից
Իրաքի Նինվե նահանգի Բաշիկա քաղաքի մոտ գտնվող «Զելիքան» թուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել: Հրթիռակոծությունն իրականացվել է ռուսական արտադրության «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից: Այս մասին հաղորդում է «Sabеrin News»-ը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Իրաքում Թուրքիայի դեսպանատան վրա հարձակումից հետո հարձակման է ենթարկվել թուրքական ռազմաբազան՝ Դուհոկից հյուսիս գտնվող Ամադիա շրջանում:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ չորեքշաբթի՝ հուլիսի 20-ին, Բաղդադում կանխվել էր Թուրքիայի դեսպանատան վրա գրոհելու փորձը՝ թուրքական բանակի կողմից Դոհուկ նահանգի Զախո լեռնային հանգստավայրի վրա հարձակման մասին լուրերի ֆոնին։ Թուրքիայի անվտանգության ուժերն իրենց հերթին հայտնել են, որ հարձակումն իրականացրել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։
Zham.am