ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Ինչու չի խոսում, չի տեսնում, չի լսում Նիկոլի «քեռակինը»

ՀՀ–ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հայտարարել է, որ մեզ մոտ քաղբանտարկյալներ չկան։

Դատարանի դահլիճում ակնհայտ քաղաքական նպատակով կալանավորված Արմեն Գրիգորյանը մահանում է, նույն այդ Վիկտորինին ընդամենն ասում է, որ պետք է հետաքննել և հասկանալ։ Նախկինում եթե նման բան լիներ, քոքված Անդրեան կպատառոտեր իր կոկորդն ու կճամարտակեր ժողովրդավարության, մարդու իրավունքների թեմայով, օրը մեջ ասուլիս կտար․․․ Հիմա նա ու իր կոլեգաներն այդպես չեն անում, քանզի մահացողն արևմտամետ/թուրքամետ չէր, սպանողն էլ թուրք–ադրբեջանական սեղանի տակ մտած անում է դրանց ասածները։

Մի խոսքով, Անդրեա Վիկտորինին իրեն պահում է ՔՊ–ական ուսապարկի պես կամ հանդես գալիս որպես Նիկոլի «քեռակին»։ Նա չի տեսնում Նիկոլ Փաշինյանի իշխանության աղաղակող ապօրինությունները, չի խոսում դրանց մասին և չի լսում այն օբյեկտիվ քննադատությունը, որը հնչում է ընդդիմադիր դաշտից ու հանրային սեկտորից։

Անդրեա Վիկտորինիի այս պահվածքը պայմանավորված է այն բանով, որ Արևմուտքի հետաքրքրությունը Ռուսաստանն է։ Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի դեմ պայքարը։ Ու եթե դրա համար պետք է թքել Արևմուտքի կողմից պաշտպանվող արժեքների՝ ժողովրդավարության ու այլ պուպուշ բաների վրա, ապա վիկտորինիները դա անում են առանց աչք թարթելու։ Քանզի արժեքներն աշխարհաքաղաքականության քողածածկույթն են։ Ընդամենը։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը բավարարել ու բավարարում է թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները, պահանջները։

Եթե հայ–թուրք–ադրբեջանական բանակցային գործընթացը, որը խաբեությամբ անվանվում է «առանց նախապայմանների հայ–թուրքական երկխոսություն», հասնի ավարտին, ապա դա կնշանակի թուրք–ադրբեջանական օրակարգի լիակատար իրագործում, ինչի արդյունքում Ռուսաստանը կհեռացվի ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից՝ այդտեղից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով։ Անդրեավիկտորինիներին այդ հետևանքները չեն հետաքրքրում։ Նրանք միգուցի հետագայում ցավակցական տեքստեր կարտասանեն հայ ժողովրդի դժբախտ ճակատագրի ու Հայաստանի կործանման թեմաներով, բայց դա հին ու «բարի» ավանդույթ է, ինչպիսին որ մենք տեսել ենք Եվրոպայի կատարմամբ 1915թ․ ցեղասպանությունից հետո։

Արևմուտք–Ռուսաստան հակամարտության ու տնտեսական ճգնաժամի պայմաններում ԵՄ–ն, օրինակ, ադրբեջանական գազով է հետաքրքրված և այդ գազը նրանց համար վեր է հայկական արյունից, ժողովրդավարությունից, մյուս պլպլան բաներից։ Ի դեպ, դա նորմալ է։ Ամեն երկիր պետք է իր շահի ու իր քաղաքացիների բարեկեցության մասին մտածի։ Այլ հարց է, որ մեզանում երբեմն պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցք կա, հատկապես երբ մոլուցքի դրսևորումը վճարովի է։

Արևմուտքի համար հակառուսական գծի իրականացման հարցում ռազմավարական դաշնակիցներն այս տարածաշրջանում Թուրքիան ու Ադրբեջանն են։ Դրա համար էլ Անդրեա Վիկտորինին քեռակնոջ պես սիրում է Նիկոլ Փաշինյանին, ու պաշտպանում նրա իշխանությունը, քանզի այն ամբողջությամբ սպասարկում է թուրք–ադրբեջանական օրակարգը։ Ահա և Վիկտորինիի սիրո ամբողջ պատմությունը։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>