«Վաճառվում է» ազատություն. Արմեն Գրիգորյանի մահն իրավիճակ է փոխել դատարանում. Տեսանյութ
6 մլն դրամ գրավով կալանքից ազատ արձակված բլոգեր Միկա Բադալյանը դեռևս հիվանդանոցում է: Նրան ներքին արյունահոսությամբ և նախաինսուլտային վիճակով էին քրեակատարողականից տեղափոխել բուժհաստատություն: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ նրա խափանման միջոցը փոխած Արուսյակ Ալեքսանյանը այն դատավորն է, որը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքի որոշումն էր տվել: