ԱՄՆ-ի քիմիական գործարաններից մեկում ուժեղ պայթյուններ են որոտացել. կան տուժածներ (տեսանյութ)
ԱՄՆ-ի Տեխասում ջրհեղեղից տուժած «Arkema» քիմիական գործարանում ուժեղ պայթյուններ են որոտացել: Ինչպես տեղեկացնում է «Euronews»-ը, տեղական իշխանությունները հրահանգել են տարհանել գործարանից մինչև 2,5 կմ հեռավորության վրա ապրող բնակիչներին:
Ականատեսները պատմել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ, իսկ դեպքի վայրում աշխատող ոստիկանների մոտ նկատվում են քիմիական թունավորման նշաններ:
Ըստ աղբյուրի՝ գործարանում արտադրում էին օրգանական պերօքսիդներ: Ջրհեղեղի պատճառով գործարանում վնասվել էին քիմիակատների պահեստների հովացման համակարգերը, և գործարանի ղեկավարությունը նախապես զգուշացրել են անխուսափելի վթարի մասին:
Zham.am
Arkema confirming 2 explosions at their chemical plant + black smoke. EMS workers tell me people WERE taken to hospital. #abc13 pic.twitter.com/OI70b4UWH8
— Courtney Fischer (@CourtneyABC13) August 31, 2017

