ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի նախագահը հետաքրքրվել է, թե Հայաստանում հաջորդ ընտրությունները երբ են. Տեսանյութ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը հարցրել է, թե ե՞րբ ենք կանխատեսում ԱԺ հաջորդ ընտրությունները, իմ պատասխանն էլ վերաբերում էր այն փաստին, որ 2021 թվականին Հանրապետական կուսակցությունն ընդդիմադիր դաշտից վերջինն էր, որը համաձայնել է մասնակցել ֆարսին՝ ընտրություններին։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ ունեցած հանդիպմանը:
«Ներկայացվեցին պատճառները, թե ինչու մենք չէինք կարող մասնակցել Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, առաջին հերթին այն բազմաթիվ կեղծիքների պատճառով, որոնք իրականացվել են թե՛ ընտրություններից առաջ, թե ընտրությունների օրը։ Նաև ատելության խոսքի տարածումը, մուրճով քարոզարշավը, բանակի և վարչական ռեսուրսի օգտագործումը և այլն»։
Ավելին՝ yerevan.today-ի տեսանյութով

