Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գլխավոր ճանապարհը երկկողմանի փակ է
Դիտել նաև
Պատային իրավիճակ է. իշխանությունը ստիպված կարող է գնալ բանակցությունների. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)
ԱԺ-ում նիստ է, դրսում՝ լարված վիճակ (ուղիղ)
ԱԳՆ դիմաց լարված իրավիճակ է
Լարված իրավիճակ. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության մոտ է. ուղիղ
ՔՊ-ում հասկանում են՝ շարժման առաջնորդը ուժեղ է. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ)
Արդեն 1 ժամից ավելի է լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։
Ակցիայի մասնակիցները բողոքում են էլցանցերից և ջրմուղից: Ասում են, որ պարբերական հոսանքազրկումների պատճառով նաև ջրի խնդիր է առաջանում, իսկ պատասխանատու մարմինները ոչինչ չեն անում խնդրին լուծում տալու համար: Նրանք պահանջել են, որ իրենց հետ հանդիպեն էկոնոմիկայի նախարարն ու մարզպետը:
Ոստիկանները հորդորել են բացել ճանապարհը: Գյուղացիները հրաժարվել են և քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և նրանց միջև։
Shamshyan.com

