Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

«Կարմիր գծերը» փոխարինվեն տրանսպորտի համար երթեւեկելի գոտիներով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր իշխանությունները վերջապես պետք է կողմնորոշվեն՝ սպասարկելու են բոլո՞ր ՀՀ քաղաքացիների, թե՞ միայն իրենց ընտանիքների, օլիգարխների, ընկերների, կուսակիցների, իրենց հարստացնող բիզնեսմենների, որոշ սահմանափակ խմբերի, մասնավորապես՝ ավտոմեքենա ունեցողների շահերը: Եթե սպասարկելու են բոլոր քաղաքացիների շահերը, ուրեմն, քանի որ նրանց մեծամասնությունը չունի այնքան գումար, որ կարողանա գնել ավտոմեքենա, Երեւանում պետք է գործի քաղաքային տրանսպորտ, այլ ոչ թե դրա տնազը:

«Արմենպրեսից» տեղեկացանք, որ ոստիկանության եւ քաղաքապետարանի ղեկավարներն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում «ՃՈ պետը ներկայացրել է երթեւեկության միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները: Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու եւ առավել անվտանգ երթեւեկություն ունենալու համար ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է Երեւանի 23 խաչմերուկներում երթեւեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կյանքի կոչելուց հետո կմեծանա խաչմերուկների թողունակությունը, կավելանան հետիոտնային անցումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Սիրելինե՛րս, հերիք է զբաղվեք աչքակապությամբ: Եթե դուք մայրաքաղաքի կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանում մեծ տարողունակություն ունեցող տրամվայները փոխարինել եք «կարմիր գծերով», որոնք փողոցի թողունակությունը փոքրացնում են մեկ երրորդով կամ նույնիսկ՝ կիսով չափ, նայած, թե այդ փողոցն ունի 3, թե 2 երթեւեկության գոտի, խաչմերուկների բարեկարգումը ոչինչ չի փոխի:

Չգիտեմ՝ կա՞ ն «կարմիր գծեր» աֆրիկյան եւ այլ հետամնաց երկրների մայրաքաղաքներում, թե՞ Երեւանն է ամենավայրենի մայրաքաղաքը, բայց մեր ժողովրդին հարիր եվրոպական փորձը հուշում է, որ «կարմիր գծերը» պետք է փոխարինվեն միայն քաղաքային տրանսպորտի համար նախատեսված երթեւեկության գոտիներով: Այլ ավտոմեքենաներն իրավունք չպետք է ունենան երթեւեկելու մայթերին կից այդ գոտիներով: Այդ դեպքում քաղաքային տրանսպորտի աշխատանքը կդառնա անխափան, առանց խցանումների, ինչը հնարավորություն կստեղծի կանգառներում տեղադրել տաբլոներ, որոնք քաղաքացիներին կտեղեկացնեն, թե քանի րոպեից կժամանի իրենց հետաքրքրող քաղաքային տրանսպորտային միջոցը: Ինչպես որ այսօր արվում է Եվրոպայի՝ իր ժողովրդին հարգող եւ արժանապատիվ մայրաքաղաքներում:

Վերը նշված խորհրդակցության ընթացքում շոշափվել է նաեւ մոպեդների եւ էլեկտրասամոկատների արդեն իսկ վտանգավոր դարձած խնդրի կարգավորման հարցը, որի մասին սկսել են ահազանգել անգամ բժիշկները: Հիշեցնեմ, որ այդ հարցի մասին եւս առաջինն եմ բարձրաձայնել այս տարվա ապրիլի 26- ին «Հրապարակում» տպագրված «Էլեկտրասամոկատների վտանգները» հոդվածում: Այս հարցում եւս կարիք չկա հեծանիվ հորինել: Եվրոպայում այն վաղուց արդեն կարգավորված է: «Կարմիր գծերի» փոխարեն ստեղծվելիք քաղաքային տրանսպորտի համար նախատեսված երթեւեկության գոտիների մայթերին կից մասերում պետք է գծվեն հեծանիվների եւ էլեկտրասամոկատների համար նախատեսված նեղ անցուղիներ: Նաեւ պետք է արգելել դրանց եւ մոպեդների երթեւեկը մայթերով:

Իսկ եթե որոշել եք Հայաստանում կիրառել Միացյալ Նահանգների փորձը, որտեղ տրանսպորտն այնքան էլ լավ չի աշխատում, բարի եղեք արագորեն բարձրացնել ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները՝ հասցնելով դրանք ամերիկյան մակարդակի: Որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի հնարավորություն ունենա գնելու ավտոմեքենա եւ չունենա տրանսպորտի կարիք: Առայժմ, սակայն, մեր երկրում ամերիկյան եւ եվրոպական մակարդակի աշխատավարձեր են ստանում այդ երկրների ընկերությունների համար աշխատողները եւ որոշ պաշտոնյաներ, որոնք ժողովրդի անունն օգտագործելով՝ հնարավորություն են ստացել իրենք իրենց նշանակել այդպիսի աշխատավարձեր: Նրանքհ ենց իրենց հարմարության համար են պահպանում այդ չարաբաստիկ «կարմիր գծերը», որոնք առաջացնելով անվերջանալի խցանումներ՝ թունավորում են սովորական աշխատավորների, ուսանողների, դպրոցականների, թոշակառուների եւ այլոց կյանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>