Դիերի ճանաչման հարցում միտումնավոր խառնաշփոթ են ստեղծել՝ զոհերի թիվը թաքցնելու համար. Արա Ռոստոմյան
Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանն, ասում է, որ իրավական համակարգի պահվածքից ելնելով, իրենք որևէ ակնկալիք չունեն, որ գործող իշխանությունների օրոք հնարավոր կլինի բացահայտել իրենց որդիների զոհվելու պատճառներն ու իրական մեղավորներին: Սակայն իրենք չեն դադարում, նույնիսկ այս պայմաններում, արդարադատության հասնելու համար իրավական ճանապարհներ փնտրել:

