ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Այդ երիտասարդ կինը ողջ կյանքում ապրելու է արյան խարանով

2007 թվի սկզբին լուսահոգի Դավիթ Ավետիսյանի հրավերով աշխատանքի անցա ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Թեկնածուական ատենախոսությունս նոր էի պաշտպանել, և դատավոր Ավետիսյանն իմ աշխատանքի գրախոսն էր – այդպես էր ինձ ճանաչում։ Այդ ժամանակ սկսել էր դատական համակարգի իսկական (ոչ թե հիմիկվա պես ֆեյք) ռեֆորմ, որի բաղադրիչներից մեկը դատական իրավաբանության մասնագիտական որակի բարձրացումն էր։ Ժամանակակից լեզվով ասած՝ դատական տեքստերը պետք է դառնային «սմարթ», այսինքն՝ լինեին վերլուծական ու հիմնվեին արժեքների վրա։ Դատավոր Ավետիսյանը, Վճռաբեկի նախագահ Հովհաննես Մանուկյանը և մի քանի այլ առաջադեմ դատավորներ հասկացան, որ այդ խնդիրը կարելի է լուծել իրավական նոր մտածողությամբ երիտասարդ կադրեր ներգրավելու ճանապարհով, և ահա այդ ալիքի տակ ես հայտնվեցի Վճռաբեկում։

Յուրաքանչյուր աշուն՝ դատավորների թեկնածուների հերթական քննությունների հայտարարումից առաջ, իմ ղեկավարը՝ դատավոր Ավետիսյանն ինձ հրավիրում էր իր մոտ ու հարցնում՝ «Էս տարի դիմելու ե՞ս, Ռուբեն ջան»։ Ես էլ ամեն անգամ պատասխանում էի՝ «Ոչ», Զախարիչն էլ ամեն անգամ նույն կիսա-ջղայնացած զարմանքով հարցնում էր՝ «Չհասկացա, էս տարի է՞լ չես դիմելու։ Ինչու՞»։ Իսկ ես ամեն անգամ նույն կիսա-ցուցադրական «խորհրդավորությամբ» պատասխանում էի՝ «Եսիմ։ Մի տեսակ, ինձ պատրաստ չեմ զգում մարդկանց ճակատագրեր որոշելուն»։ Ու վերջում Զախարիչը կիսա-նեղացած ասում էր՝ «Դե չես ուզում՝ չես ուզում։ Ուրեմն գնա նստի քննական խնդիրները կազմի»։

Հիմա արդեն ամբողջությամբ չեմ հիշում՝ ինչից էի խուսափում։ Ճակատագրեր որոշելու բեռի՞ց, սխալվելու՞ց, թե՞ պարզապես հավես չէի անում, թե՞ վախենում էի բարձր միավոր չստանալ ու խայտառակ լինել, թե՞ վախենում էի, որ ինչ-որ հանգամանքներում կարող են ինչ-որ ճնշումներ լինել, որոնց ես չկարողանամ դիմագրավել ու ստիպված լինեմ խղճիս դեմ վճիռներ կայացնել։ Թե՞ արդեն «խելքս հասնում էր» այն ճշմարտությանը, որ անփորձ երիտասարդը, անկախ գիտելիքներից, ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել՝ բառիս ամենախորքային իմաստով։ Իրոք չեմ հիշում այս նկատառումներից յուրաքանչյուրի կշիռը իմ հստակ դիրքորոշումը ձևավորելու հարցում, բայց փաստն այն է, որ ԵՐԲԵՔ չեմ զղջացել դրա համար։

Այս հուշերն են ինձ այցելում, երբ մտածում եմ լավ գիտելիքներ ունեցող շատ խոստումնալից իրավաբանի մասին, որ մեկ տարի առաջ իր կամքով դարձել է կալանք տվող «Ջհանգիրյանական» դատարանի դատավոր, որ առանց վարանելու կայացրել է ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվող անձին «փակելու» որոշում, որ ակամա դարձել է այդ մարդու մահվան պատճառ։ Այդ երիտասարդ կինը ողջ կյանքում ապրելու է արյան խարանով։ Ողջ կյանքում։ Ինչ էլ անի՝ արդեն ոչինչ խմբագրել հնարավոր չէ։ Օրինակ, դատավորների գնահատման փաստաբանական հարթակում որքան էլ «տարօրինակ ձևով» շատանան նրան դրական գնահատող ձայները, միևնույն է՝ արյունը մաքրել չի հաջողվելու։

Ինչու՞ այդպես եղավ։ Կարծում եմ՝ որովհետև ժամանակին գերիշխել է ոչ թե «արդյո՞ք ես պատրաստ եմ» հարցը, այլ «ումի՞ց եմ պակաս»-ը։

Հ․Գ․ Նկատել եմ, որ շատերը անդրադառնում են նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Պարտքս եմ համարում հայտնել, որ նա այդպես էլ չհասցրեց որևէ որոշում կայացնել։ Ինչ էր որոշելու՝ միայն կարող եմ ենթադրել։ Փաստն այն է, որ Աստված նրան ազատեց այդ որոշումից, ուստի մենք իրավունք չունենք նրան մեղադրելու։

Հ․Գ․-2 Ուրախ կլինեմ, եթե դատավոր Ալեքսանյանին հրապարական դրական գնահատող փաստաբանները ռիսկ անեն հրապարակավ ինձ հակադարձել։

Հ․Գ․-3 Ռեֆորմը տվեց «շոշափելի» արդյունք․ դատական ակտերը դարձան էապես ավելի վերլուծական։ Բայց դրա արդյունքում արդարադատությունը այդպես էլ չշատացավ․․․

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>