Երեկվանից Իրաքում Թուրքիայի դեմ բողոքի փողոցային գործողություններ են տեղի ունենում, Թուրքիային պաշտոնապես մեղադրել է նաև Իրաքի կառավարությունը և Իրաքի շիաների առաջնորդ Մուքթադա ալ-Սադրը
Դիտել նաև
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Երեկ՝ հուլիսի 21-ին Իրաքյան Քրդստանի Դահուկ շրջանում գտնվող Զախո զբոսաշրջային կենտրոնը ռմբահարվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից։ Առնվազն 9-ը հոգի (այդ թվում՝ երեխաներ և կանայք) զոհվել են։
Երեկվանից Իրաքում Թուրքիայի դեմ բողոքի փողոցային գործողություններ են տեղի ունենում, Թուրքիային պաշտոնապես մեղադրել է նաև Իրաքի կառավարությունը և Իրաքի շիաների առաջնորդ Մուքթադա ալ-Սադրը։
Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ իրենք կապ չունեն, բայց պատրաստ են միասին հետաքննեն տեղի ունեցածը։
Այս ամենը՝ Իրաքի սուվերեն տարածքում, որտեղ արդեն մի քանի տարի է՝ Թուրքիան փաստացի օկուպացրել է բազմաթիվ բնակավայրեր՝ չնայած միջազգային սահմաններին ու պարտավորություններին։
Կից քարտեզում Իրաքի հյուսիսում թուրքական բազաներն են։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

