Իրանի հայտարարությունը չպետք է անտեսել, բայց նաև պետք չէ ընկնել էյֆորիայի մեջ. Վարդան Ոսկանյան
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի այն հայտարարությունը, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը, խոսում է այն մասին, որ Իրանը շատ լուրջ է տրամադրված այդ հազարամյա սահմանը անխախտ թողնելու առումով: Մյուս կողմից իրանագետը նշում է, որ Հայաստանում պետք է հետևություններ անեն այս հայտարարությունից ու պետք է պատասխան հնչի Երևանից:

