Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Յո՞ երթաս, Հայաստա՛ն...

Նախ, մի քանի արձանագրում.Նիկոլ Փաշինյանը՝- ոչնչացրեց Հայաստանի սուբյեկտայնությունը, վերածելով այն անտերության մատնված աշխարհագրական պլացդարմ-տարածքի, ինչից անխնա օգտվում են տարածաշրջանում շահեր ունեցող պետությունները,- գլխատեց Արցախը՝ վարածելով այն արնածոր վերքի։ Ալիևը կարողացավ Հայաստանի ղեկավարին պարտադրել եվրոպական կառույցներում չօգտագործել նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը,- Հրամանատարական բարձրագույն կետը՝ бункер-ը, պատերազմի օրերին վերածեց իր կնոջ և ՔՊ-ականների քաղաքական էքսկուրսիաների ճեմասրահի, ինչը մեծապես նպաստեց, որպեսզի бункер-ում քննարկվող հարցերը դառնան թշնամուն հասանելի,- հոկտեմբերի 6-ին իրականացված «Հարավային ուղղությամբ հակագրոհի կազմակերպումը», որի հիմնական նպատակը Լելե Թեփեն հետ վերցնել էր, ըստ պրոֆեսիոնալ զինվորականների գնահատման՝ հակացուցված էր պատերազմական բոլոր կանոններով։ Այն նախկիններին «պատերազմել սովորեցնելու» նպատակով բացահայտ ռազմաքաղաքական արկածախնդրություն էր՝ ողբերգական ծանր հետևանքներով։ Մեր բանակի ողնաշարը ջարդվեց հենց այդ օրերին, ինչը շարունակվեց մինչև Շուշի և շարունակվում է նաև այսօր,- խորհրդարանի ամբիոնից խոստովանեց, որ 5000 զինվորի զոհելն իր քաղաքական քմահաճության հետևանք էր, ինչը թաքցնելու նպատակով ԱԺ-ում ձևավորել է համապատասխան լիազորություններով հանձնաժողով,- Սահմանադրության վրա ամեն օր ոտքերը մաքրելով շարունակում է 44-օրյա պատերազմի կապիտուլյացիայի «ոգով» իրականացնել ներքին և արտաքին քաղաքականություն, ինչն անկասելի է դարձնում Հայաստանի գահավիժումը։

Դրսի ուժերի կողմից Հայաստանի թիվ մեկ ղեկավարի «վզին դնելու» (Ջահանգիրյան) հիմնական նպատակը Հայաստանն Արցախից ձերբազատելն էր, ինչն ազդեցության գործակալի վերածված Նիկոլ Փաշինյանը de facto իրականացրեց։ Այսօր նույն՝ «վզին դնելու» սկզբունքով նրան ստրկաբար ծառայում են օրենսդիրը, դատաիրավական համակարգը, ուժային կառույցներն ու գործադիրը։ Իսկ նրա տերերի ավելի հեռուն գնացող նպատակը՝ Հարավային Կովկասում միակը մնացած դաշնակցի միջոցով Ռուսաստանին իր խաղաղապահների հետ միասին տարածաշրջանից դուրս մղելն է, ինչի իրականացմանն այս պահին նպաստում են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։

Արևմուտքը, կույր ձևանալով, չի ուզում նկատել դատարանի դահլիճում մահացող քաղբանտարկյալների առկայությունը, գործակալի բռնատիրական հակումները, ողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացրած լինելու փաստը։ Նրանց շահագրգռվածությունն ակնհայտ է՝ միայն այս դեպքում տերերը կարող են իրականացնել իրենց ծրագրերը։ Իսկ գործակալի անհագ իշխանատենչությունն ու քաղաքական բացառիկ տգիտությունը պարարտ հող են Հայաստանի նկատմամբ նման դավադիր ծրագրեր իրականացնելու համար։

Նախընտրական փուլում անդաստիարակի խուլիգանական սպառնալիքը՝ «ընդդիմությանը բռնելու եմ՝ շինեմ», գործի վերածեց ԱԺ նախագահը՝ խորհրդարանում կազմակերպելով ընդդիմադիր պատգամավորների ծեծը։ Իսկ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրածի կողմից պետության բարձրագույն ամբիոնից ընդդիմությանն ուղղված՝ «եթե պետք լինի մատի փոխարեն նաև ուրիշ բան թափ կտամ»՝ փողոցի վերջացած խուլիգանի պահվածքն իսպառ բացառեց խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն համատեղ գործունեությունը։ Համապատասխան կառույցներն իրենց պահվածքով արձանագրեցին, որ իրենց «վզին» շարունակում է դրած մնալ ընդդիմության իրավունքները չպաշտպանելը, եթե նույնիսկ նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառում։ Նրանք բացահայտ աչք փակեցին վարչապետ-ԱԺ նախագահ-ՊՊԾ ղեկավար՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ միասնական սցենարով կազմակերպած բռնության գործադրումը, ինչի համար Քրեական օրենսգրքը մինչև այսօր լացում է։ Նորանշանակ ՄԻՊ-ն էլ ԱԺ ամբիոնից խուլիգանի հայհոյանքը գնահատեց որպես քաղաքական հայտարարություն՝ դրանով իսկ վերջնականապես հեղինակազրկելով մինչ այդ դրսում և ներսում որոշակի հեղինակություն ունեցող այդ կառույցը։

Ազդեցության գործակալը իր գործունեությամբ դարձել է մեր պետությունների գերեզմանափորը։

Ինչո՞վ հակադարձեց ընդդիմությունն այս պետականակործան ծրագրին

Եթե կարճ՝ սահմանադրական նորմերով...

Նաև՝ Հայաստանի ապագայի մասին հստակ, հասարակության համար ընկալելի և դրանք գործնականում իրականացնելի ամբողջական մոդել բացակայությամբ։

Անվիճելի փաստ է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր հավաքական ինտելեկտով, մարդկային որակով, փորձառությամբ ու պրոֆեսիոնալիզմով անհամեմատ բարձր է քաղաքական մեծամասնությունից։ Բայց դա բավարար չէր սեփական օրակարգը կյանքի կոչելու համար։ Քաղաքական մեծամասնությունը այդ որակներին հակադրեց «օրենսդրական» շակալությունը։ Ընդդիմության ներկայացրած նախագծերի բոյկոտը, վախի մթնոլորտի ձևավորումը մինչ այսօր թե՛ քրեաիրավական, թե՛ բարոյաքաղաքական առումներով չեն ստացել համարժեք գնահատականներ։ Անպատժելիությունը ավելի լկտիացրեց իշխանությանը։

Պետք է խոստովանել, որ ընդդիմության քայլերը համարժեք չէին քաղաքական մեծամասնության լկտի պահվածքին։ Խորհրդարանում իր գործունեությամբ ընդդիմությունը չկարողացավ նպաստել իրենց ԱԺ գործուղած շարժումների հեղինակության բարձրացմանը։ Քայլարածների այսօրվա առավել լկտի պահվածքն հենց դա է արձանագրում։ Ցավոք, «սահմանադրական նորմերով» ձեռագիրը խմբակցություններն իրենց հետ տեղափոխեցին Դիմադրության շարժման հարթակ և մենաշնորհեցին շարժման ղեկավարումը, ինչը սխալ էր։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ովքեր են ղեկավարում Շարժումը, ինչը սպասված հարցականներ առաջացրեց։ Մի հրապարակման մեջ նույնիսկ բերել եմ «Ղարաբաղ» կոմիտեի օրինակը, երբ ժողովրդին հայտնի էին շարժման բոլոր ղեկավարների անունները, նրանց վստահում էր հասարակությունը և հարթակից էլ հնչում էին նաև այլ կարծիքներ ու ինքնաքննադատություն։

Տեսանելի է նաև Ժողովրդական շարժման ակնհայտ կուսակցականացումը, ինչը, շարունակվելու դեպքում, լինելու է Շարժումը դեպի պարտություն տանող ամենակարճ ճանապարհը։ Դա ծնում է նաև Շարժման մեջ ընդգրկված քաղաքական ուժերին ու գործիչներին, ըստ անձնական և քաղաքական ճաշակի, դասակարգել յուրայինների և, մեղմ ասած, «վերապահումներով» յուրայինների։ Հայրենիքի Փրկության Շարժման պարտության բուն պատճառը հենց ՀՓՇ-ն կուսակցականացնելն էր։

Համոզված եմ, որ Ժողովրդական շարժումը Հայաստանը ազատելու է այս ազգակործանից։ Միայն պետք է կարողանալ ընդունել սխալներն ու թերությունները, ճիշտ հետևություններ անել, արմատապես փոխել մոտեցումները և Շարժումը ծառայեցնել իր բուն նպատակին՝ ոչ թե լոզունգային, այլ իրական

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ։

Հ.Գ. Մի քանի առաջարկություններ արել եմ նաև ԱԺ-ում լսումների ժամանակ, որոնք ժամանակին անհրաժեշտ ուշադրության չարժանացան։ Դրանց մի մասը, կարծում եմ, արդիական են նաև այսօր։ Այդ առաջարկությունները՝ ստորև մեկնաբանություններում։

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>