Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Սոցինտերնի Խորհուրդն իր խոր մտահոգություն է արտահայտել ՀՀ-ում 2020թ․ հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վերաբերյալ

Հուլիսի 7-8ը ՄԱԿ-ի Ժնևի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն այս կազմակերպությանը Հ․Յ․ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպես Խորհրդի, այնպես էլ նախագահության և ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի նիստերին։

Նախագահության և խորհրդի նիստերի ընթացքում Մարիո Նալբանդյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, ադրբեջանական կողմի հանցագործություններն ու շարունակական ագրեսիան, Հայաստանին ռազմական ուժի սպառնալիքի տակ նոր ճնշումներ պարտադրելու Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու «Դիմադրություն» շարժման հիմնական նպատակները և ծրագրերը։

Խորհրդի այս նիստը կրում էր «Գլոբալ մարտահրավերներին հումանիտար և կայուն լուծումներ գտնելու մեր հանձնառությունը» խորագիրը։ Նիստի հիմնական աշխատանքները ծավալվել են հետևյալ թեմաների շուրջ․

1. Աշխատել հանուն խաղաղության և միջազգային անվտանգության՝ հիմնված մեր ընդհանուր նպատակների, սկզբունքների և կանոնների վրա։

2. Ուժեղացնել ժողովրդավարությունն ու ապահովել հիմնարար իրավունքները։

  • Արձագանքել գլոբալ ճգնաժամերին՝ համաճարակ, կլիմայի փոփոխություն, տնտեսություն, միգրացիա և փախստականներ։

Սոցիալիստական Ինտերնացիոնալի Խորհուրդն ընդունել է հայտարարություն և առանձին տարածաշրջանների մասին բանաձևեր, որոնցից մեկում էական անդրադարձ  է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ արձանագրելով․ «Հարավային Կովկասի վերաբերյալ, Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհուրդն արտահայտում է իր խոր մտահոգությունը 2020թ․ հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վերաբերյալ, ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմաններ ներխուժումների և փոխրաձգությունների, ինչպես նաև հայ ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց շարունակվող պահման առթիվ»։

Ավելին, Խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որոնք նրանք որդեգրել են հատկապես 2020թ․ պատերազմի պարտությունից հետո՝ հետապնդելով «Դիմադրություն» շարժման և ընդհանրապես ընդդիմադիր ակտիվիստներին, ճնշում գործադրելով իրավական համակարգի վրա՝ նպատակ ունենալով մեծացնել իրենց ազդեցությունը դատարանների վրա և սահմանափակել բաց ու թափանցիկ հանրային հաշվետվողականությունը»։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական և աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է, որը բոլոր մայրցամաքներից ներառում է ավելի քան 110 երկիրների շուրջ 130 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ։ Թուրքիայից Ժողովրդահանրապետական (CHP) և Ադրբեջանից Սոցիալ դեմոկրատական կուսակցությունները (SPDA) ևս լիիրավ անդամ են։

Մոլորակի խոշորագույն այս կազմակերպությանը Հ․Յ․ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից։ Սոցիալիստական Ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը կազմակերպության փոխնախագահ է։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) և Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինե Աբրահամյանն IUSY-ի փոխնախագահն է։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

20.07.2022 թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>