ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Հայաստանյան իշխանություններն Արցախը դարձրել են առևտրի առարկա․ կգա մի պահ, որ այլևս Սյունիք էլ զինվորներ չեն ուղարկի․ արցախցի պատգամավոր

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Մենք այլեւս դադարել ենք մեր գործողությունները կատարել ըստ հայաստանյան իշխանությունների հայտարարությունների, որովհետեւ մի հայտարարություն ավել կամ պակաս՝ որեւէ բան չի փոխում եւ չի փոխելու։ Իրենք հստակ ընտրել են իրենց ճանապարհը, եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ից արդեն իսկ հայաստանյան իշխանությունները հրաժարվել են Արցախի Հանրապետությունից եւ հստակ իրենց ուղին բռնած՝ գնում են առաջ՝ Արցախն ուղղակի դարձրած առեւտրի առարկա։ Որեւէ հայտարարություն, որ արվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, մեզ համար անսպասելի եւ զարմանալի չէ, հակառակը՝ այն օրինաչափ է այս իշխանությունների պարագայում»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա, անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ասաց․ «Առաջին հայացքից թվում է, թե արտառոց որեւէ բան չկա, այսինքն՝ խոսում է այն բաներից, ինչի մասին մենք գիտեինք՝ զորակոչ չկա Հայաստանի Հանրապետությունից, եւ Արցախի պաշտպանության բանակը համալրվում է զուտ Արցախում կատարվող զորակոչով։ Բայց այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ վերջերս ադրբեջանական կողմը շատ է խոսում զորքերն Արցախից հանելու մասին եւ անընդհատ բոլոր հանդիպումների ժամանակ շոշափում է այդ թեման՝ պահանջելով, որ հայկական կողմը կատարի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, որը, ըստ Ադրբեջանի, չի կատարվում»։

Պատգամավորը կարծում է՝ այստեղ ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունները որեւէ հակափաստարկ չունեն, այսինքն՝ տրամաբանություն ունեցող ցանկացած անձ՝ անգամ ոչ քաղաքական դեմք, կարող է հասկանալ եւ հակադարձել, որ նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունն ընդամենը հրադադարի հայտարարություն էր։ Սակայն հենց առաջինն այն խախտեց Ադրբեջանը՝ չվերադարձնելով գերիներին։ Ավելին՝ 2 տարի անց պահանջում է 4 հազարից ավելի անհետ կորած ադրբեջանցի գերիների։ Թե ինչ հիմքով է պահանջում՝ անհասկանալի է, չնայած այս իշխանությունների դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Իրենց ուղղակի պետք է հակադարձեր հայկական կողմը, որ 90-ականներին Հայաստանը հակամարտող կողմ չի եղել։

«Պատահական չէր Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունը։ Այս ամենի հիմքն այն էր, որ հանգստացներ ադրբեջանական կողմին՝ ասելով, որ, գիտեք, մենք մեր պարտավորությունները ձեր հանդեպ կատարել ենք, եւ հայաստանյան զինվորները բոլորը վերադարձել են ՀՀ։ Արմեն Գրիգորյանն ինքն իր խոսքի մեջ անընդհատ նշում է՝ ինչքանով որ մենք ենք տեղյակ, ինչքանով որ մեզ տեղյակ են պահել Արցախի կառավարությունից։ Այսինքն՝ ցույց է տալիս, որ ուղիղ կապ չունեն Արցախի հետ, ինչը եւ իրականում հենց այդպես է։ Այսօր Արցախի եւ Հայաստանի պետական ինստիտուտները, ազգային ժողովները բացարձակ որեւէ շփում ու կապ չունեն միմյանց հետ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորն ընդգծում է՝ հայաստանյան իշխանությունները մեկ հարվածով երկու նապաստակ են որսում։ Հանգստացնում են ոչ միայն ադրբեջանցի գործընկերներին, այլեւ Հայաստանում բնակվողներին են ցույց տալիս՝ հանգիստ լինեն, որ այլեւս իրենց երեխաներն Արցախ չեն գնալու։ Եթե այս տրամաբանությամբ շարունակեն, զարմանալի չի լինի, որ կգա մի պահ, որ այլեւս Սյունիք էլ զինվորներ չեն ուղարկի։

Ի՞նչ արձագանք կհաջորդի Արցախից այս հայտարարության հետ կապված։ «Արցախում իշխանությունները եւ ընդդիմությունն Արցախի հիմնախնդրի շուրջ ունեն նույն տեսակետը, նայում են նույն ուղղությամբ եւ ունեն նույն կարմիր գծերը։ Այսինքն՝ այն հիմքով, որ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական։ Մեր բոլորի գործողությունները պետք է բխեն այդ գաղափարից։ Կոնկրետ ընդդիմությունը եւ, մասնավորապես, մեր կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է։ Եթե մեր կուսակցության մեջ առաջ լինում էին քննարկումներ, որտեղ ես հակված էի եւ առաջարկում էի, որ այլեւս պետք է հույսը կտրել հայաստանյան իշխանություններից եւ հասկանալ, որ իրենց որեւէ բան ստիպել, պարտադրել, համոզել հնարավոր չէ, պետք է շրջանցել ուղղակի այդ իշխանություններին եւ փորձել ունենալ սեփական դիվանագիտական հարաբերությունները, սկզբում դա ֆանտաստիկ եւ անհավանական էր թվում, որովհետեւ անսովոր էր՝ ունենալ հայկական իշխանություն եւ չկարողանալ հայկական իշխանություններով կատարել հայանպաստ քայլեր։ Բայց այսօր բոլորս ենք եկել այդ մտքին, որ ոչ թե պետք է վայնասուն բարձրացնենք ամեն իրենց հայտարարությունից կամ քայլից հետո, այլ պետք է ունենանք մեր հստակ գործողությունները, եւ երեւի թե ինչ-որ տեղ ուշացել ենք։ Ամեն դեպքում, որոշումը կա՝ ինքնակազմակերպվելու եւ հստակ գործողություններ կատարելու այդ ուղղությամբ։ Ասեմ, որ արդեն իսկ մենք փորձում ենք մեկնարկել նման գործողություններ։ Շատ չեմ խոսի այդ մասին, բայց հուսով եմ, որ դա մեզ հաջողվելու է, որովհետեւ նստել ու սպասել, որ մի օր մեր ժողովուրդը հասկանալու է, թե ինչ է իր հետ կատարվում, եւ այդ թմբիրից դուրս կգա, գուցե դա լինի, բայց երբ՝ չգիտեմ։ Սակայն գիտեմ, որ այդ ընթացքում մենք անընդհատ կորցնելու ենք»»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>