Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Փաշինյանը կկատարի Ալիևի հերթական պահանջը․ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից

«Հրապարակ»․ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել Պաշտպանության բանակում ծառայելու․ երեկ նման բան ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմից հետո Ադրբեջանի խոսնակ-գուժակ դարձած Արմեն Գրիգորյանը։ «Եվ այս առումով որեւէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»,- ասել է Գրիգորյանը: Ցանկացած այլ անձի շուրթերից նման հայտարարությունն առնվազն հայրենիքի հանդեպ դավաճանություն կդիտվեր եւ պետական գաղտնիքի հրապարակում, բայց ո՛չ ԱԽՔ-ի դեպքում։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո կնքված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-4-րդ կետերով սահմանվում է․ «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որն ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որեւէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»։

Սակայն ուշագրավ է, որ կյանքի են կոչվում եռակողմ հայտարարության բացառապես այն կետերը, որոնք ի նպաստ Ադրբեջանի են, իսկ, դիցուք, գերիների վերադարձի մասին կետը պատերազմից շուրջ երկու տարի անց մնում է անկատար։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիեւի հերթական պահանջը: Ինչպե՞ս է նման պայմաններում իրականացվելու Արցախի պաշտպանությունը՝ նկատի ունենալով ամիսներ առաջ տեղի ունեցած Փառուխի դեպքերը, որը կնշանակի, որ ռուս խաղաղապահների ներկայությունը դեռեւս անվտանգության երաշխիք չէ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմից հրաժարվեցին մեկնաբանել նոր սպասվող իրողությունը։ ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասում է, որ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը մի բան է նշանակում, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, այնինչ, ըստ Մոսիյանի, կարող էր մանեւրել, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել գերիների վերաբերյալ պարտավորությունը, ինքն էլ նույնն աներ։ «Ամեն առումով արդեն պարզ է, թե ինչ է կատարվում եւ ինչ է լինելու։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից սկսած՝ օր չի եղել, որ Հայաստանը զիջումների չգնա, բացի թանաքով ամրագրված զիջումներից, մենք տեսել ենք, թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ինչեր են արել։ Բայց ամենասարսափելին այն է, որ սա ընդամենը հերթական զիջումն է, մենք պետք է ամեն օր նոր իրողության սպասենք»,-ասաց Մոսիյանը։ Մեր զրուցակցի խոսքով, Արցախի պաշտպանության եւ անվտանգության հարցերն էականորեն բարդանում են․ «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այսքանը կարող եմ ասել եւ ավելացնել, որ ՀՀ ապիկար իշխանություններին պետք է ժամ առաջ տուն ուղարկել, որ Հայաստանը կրկին երաշխավոր դառնա»։

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, ՀՀ իշխանությունները տեւական ժամանակ է՝ սպասարկում են հակառակորդի շահերը, եւ զորքերի դուրսբերումն էլ Ալիեւի պահանջն է։ Նրա դիտարկմամբ՝ եռակողմ հայտարարության չնչին հայանպաստ կետերն անգամ Ալիեւի պահանջով փոխվում են, խոսքն այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ է․ «Տեսեք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ գրված է նաեւ, որ Լաչինի այլընտրանքային ճանապարհը երեք տարվա ընթացքում պետք է համաձայնեցվի, մինչդեռ մենք չենք տեսել համաձայնեցման հետ կապված որեւէ գործողություն, բայց, միեւնույն ժամանակ, ամեն օր առնչվում ենք ծածուկ պայմանավորվածությունների, ոչ հայանպաստ որոշումների։ Նոյեմբերի 9-ի կետով այդ ճանապարհը պետք է լինի Լաչինի միջանցքով, սակայն հիմա քննարկում են հարակից ճանապարհի մասին, էլ չենք խոսում գերիների վերադարձի մասին»։

Մեր հիշեցմանը, թե ԱՀ նախագահը խորհրդարանում հայտարարեց, որ ընտրված տարբերակն ամենաանվտանգ ճանապարհն է լինելու, Գալստյանը պատասխանեց․ «Արցախի նախագահը եռակողմ հայտարարության կողմ չէ, նա ճշմարտության մի մասն է ասում, մենք պնդում ենք, որ դա չի բխում ՀՀ շահերից, այս տարբերակը եթե չլիներ, Բերձորի եւ Աղավնոյի հարց չէր առաջանա, Արցախի իշխանությունները չեն կարողանում հայանպաստ որոշումների մեջ լուրջ դերակատարում ունենալ, ուստի Հայաստանի պարտված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի երկիրը փրկվի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>