Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Դիտել նաև
Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար
Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան
Եթե Նիկոլի նման ղեկավար ունենայինք առաջին պատերազմում, կպարտվեինք դեռ էն ժամանակ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Փաշինյանը քրոնիկ լուզեր է, քրոնիկ կորցնող. Արամ Մանուկյան (տեսանյութ)
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
Հուլիսի 21-ից դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:
Նա նաեւ հավելել է. «Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել շուրջ 4 տարի իմ ներդրումն ունենալ ի շահ և ի բարօրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ծավալվող աշխատանքներին:
Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, փորձել անել հնարավորինս առավելագույնը, ինչ խոսք՝ անելիքներ դեռ շատ կան:
Շնորհակալ եմ իմ աշխատակազմին, իմ քաղաքական թիմին, համագործակցած բոլոր գործընկերներիս և բոլոր նրանց՝ ովքեր վստահել, հավատացել են ինձ և սատարել՝ իմ ձեռնարկած ծրագրերի իրականացմանը»: