ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Տնտեսական մեթոդներով՝ քաղաքական բռնաճնշումներ․ Թադևոս Ավետիսյանը՝ ՊԵԿ առաջարկի մասին

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ցանկանում է առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին։ Այս ցանկությունը ՊԵԿ-ը ձևակերպել էր e-draft.am կայքում տեղադրված նախագծում՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։

Թեման մասնագիտական հանրության մոտ քննություն չբռնեց․ քննադատությունների ու մեկնաբանությունների պակաս չեղավ, և հուլիսի 15–ին ՊԵԿ-ը տեղեկացրեց՝ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Սակայն, ինչպես ասում են՝ ամեն բան այսքանով չի ավարտվում․ պարզվում է՝ ՊԵԿ-ը չի հրաժարվում իր նախաձեռնությունից․ խոստանում է, որ քննարկումներից հետո նախագծի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման։

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին, սակայն, չի զարմացնում ՊԵԿ-ի այս առաջարկը, քանի որ համոզված է՝ օրվա իշխանությունները ոչ թե ընտրել են ստեղծարար աշխատանք իրականացնելու, բիզնես միջավայրը բարելավելու, տնտեսությունը զարգացնելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու գործելաոճը, այլ շոուներն ու պոպուլիզմը։ «Իշխանություններն իրենց գործողություններով ակնհայտորեն վնասում են ՀՀ ներդրումային միջավայրը և ընդհանրապես գործարար միջավայրը։ Սա հերթական հարկային տեռորի գործիքն է, որովհետև աշխարհում չկա որևէ քաղաքակիրթ երկիր, որտեղ առանց դատարանի որոշման՝ պետական մարմինը, հարկային մարմինը մտնի և ցանկացած անձի հարկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանա։ Այստեղ կա վտանգավոր թաքնված նպատակ՝ ցանկացած մեկը, որ կունենա քաղաքական այլ հայացքներ, առանց դատարանում պաշտպանվելու, հիմնավորելու իրավունքի՝ նրա մասին ֆինանսական տեղեկությունը ապօրինի կերպով կվերցվի։ Իսկ այդ ապօրինությունը, փաստորեն, օրինականացնում են օրենքում գրելով։

Այսինքն՝ գրում են, որ օրենքով ինչ ուզեն՝ կանեն։ Ստացվում է՝ չագուջը, որը ձեռքին էր նախընտրական փուլում, դրանով հիմա հարվածում է մեր երկրի ներդրումային և բիզնես միջավայրին»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց Թադևոս Ավետիսյանը։ Տնտեսագետը շեշտեց, որ որևէ լուրջ օտարերկրյա ներդրող այս պայմաններում չի ցանկանա համագործակցել պետության հետ, իսկ բանկային գաղտնիքի հասանելիությունը, ի վերջո, հարվածելու է բանկային համակարգի կայունությանը․ «ՀՀ բանկային համակարգից ակնհայտորեն կապիտալի փախուստ կլինի։ Փաստորեն, դատարանի գործառույթն իր վրա վերցնելու է ՊԵԿ-ի տեսուչը, և երբ ուզենա՝ կարող է տիրապետել այդ կոմերցիոն գաղտնիքին, որը, կարելի է ենթադրել՝ հնարավոր է, որ ծառայեցնի քաղաքական նպատակների։ Ասել է թե՝ տնտեսական մեթոդներով քաղաքական բռնաճնշումներ և «ինչ ուզենք՝ կանենք»՝ իրենց սկզբունքի փաստացի գործադրում»։ Ի դեպ, մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շատ երկրներում, որտեղ ամենացածրն է ստվերային շրջանառությունը, բանկային գաղտնիքն ամենապաշտպանվածն է։ Ըստ նրա՝ սա վկայում է այն մասին, որ իրականում բանկային գաղտնիքը չէ, որ խանգարում է ստվերի կրճատման պայքարին, և այդ գաղտնիքը տիրապետելու ՀՀ իշխանությունների փորձերը այլ նպատակներ ունեն։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>