Օր առաջ Նարեկ Մանթաշյանին բուժում է անհրաժեշտ, ՔԿՀ-ում անհրաժեշտ դեղեր չկան. Ալեքսանդր Կոչուբաև. Տեսանյութ
Դիտել նաև
Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան
Լիդիա Մանթաշյանը ազատ կարձակվի
Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց
Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը. Նարեկ Մանթաշյան
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, տեղափոխվել է հիվանդանոց ստացել է առաջին բուժօգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացվել և վերադարձել է հետ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Ինսուլային կախվածությունը արդեն հասել է 100 մլ, սա սարսափելի բարձր է, կառավարության որոշումներով 60 միլիգրամը արդեն իսկ համարվում է կալանավորման հետ անհամատեղելիություն:
Արդեն մեկ ամիս է, միջնորդել ենք խափանման միջոցի հարցը քննարկել, բայց դատավոր Ֆարխոյանը որևէ բան չի անում: Շաքարային դիաբետից արդեն կան բազմաթիվ խնդիրներ՝ սրտի, երիկամների, լյարդի, օր առաջ Նարեկ Մանթաշյանին նորմալ բուժում է պետք»,-ասաց նա:

