Քանի կա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Վաշինգտոնն ակտիվ է լինելու. Ուիլիամ Բըրնսի այցի մասին Հայաստան
Դիտել նաև
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
Ուիլիամ Բըրնսի այցի մասին
Ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում մնում է անփոփոխ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորում: Այս առումով ԿՀԳ գործընկերը ԱԱԾ-ն չէ, այլ ԱԽՔ-ն է, քանի որ հայ-ադրբեջանական «հաշտեցման» մի գիծը Գրիգորյանն է տանում՝ Հաջիևի հետ (կարծում եմ դրա համար էր ԱԱԾ-ն ասում, որ իրենք այցից տեղակ չեն: Բնականաբար տեղյակ էին, բայց հասցեատերը իրենք չէին:)
Վստահ եմ այցի օրակարգն ամերիկյան է: Մենք օրակարգ չունենք:
Իսկ մեր տարածաշրջանում Գործակալության հիմնական թիրախներն են Իրանը և Ռուսաստանը: Բայց այս ժամանակահատվածում՝ Ռուսաստանը և Մոսկվային Հարավային Կովկասից հանելը (դրա համար էլ Իրանում կարծես հանգիստ են): Համարվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում խանգարում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորմանը (ի դեպ դրանով էլ կարելի է բացատրել, որ այցի մասին տեղեկությունները հանրայնացվեցին ռուսական ԶԼՄ-ով):
Այս տեսանկյունից կարևոր է հասկանալ նաև, թե Բըրնսը որտեղից է եկել Երևան և ուր է ուղևորվել Երևանից:
ԿՀԳ համար մեր տարածաշրջանում առավել կարևոր պետութուններ են Վրաստանն ու Ադրբեջանը: Ի դեպ, ԿՀԳ նախկին ղեկավար Հասպելը ժամանակին ղեկավարել է Ադրբեջանում տեղակայված ԿՀԳ կայանը:
Նորից ասեմ: Քանի կա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Վաշինգտոնն ակտիվ է լինելու: Քի Վեստը, ֆուտբոլային դիվանագիտությունը ձեզ օրինակ:
Հ.Գ. Ի դեպ, սա ԿՀԳ տնօրենի առաջին հանդիպումը չէ Հայաստանի ղեկավարի հետ: Դեռևս 1994թ. Հայաստանի նախագահն իր կեցավայրում ընդունել էր ԿՀԳ տնօրենին: Այդ ժամանակ ԿՀԳ ղեկավարությունը մեզ դիմել էր Մերձավոր Արևելքում իրենց մի շատ կոնկրետ հարցով աջակցելու խնդրանքով:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

