Հայաստանի հաջորդ, հուսով եմ՝ այլևս արդեն ազգային իշխանությունը լուրջ խնդիր պետք է դնի սոցիալական ինժեներիա իրականացնելու
Դիտել նաև
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Հայաստանի հաջորդ, հուսով եմ՝ այլևս արդեն ազգային իշխանությունը լուրջ խնդիր պետք է դնի սոցիալական ինժեներիա իրականացնելու, որը միտված պետք է լինի մեր հասարակության լիակատար վերակազմավորմանը վեհ և իրական արժեքների՝ հայրենասիրության, մարդասիրության, ճշմարտախոսության, պարկեշտության, համեստության, ազնվության, արդարության, սիրո և այլնի խրախուսմամբ։
Պետք է սահմանվի ամենաբարձր բարոյական նշաձողը նաև անխտիր բոլոր վերնախավերի մակարդակում, քանզի պետության կարևորագույն գործառույթներից մեկը նաև հենց վերնախավերի օրինակով հասարակության դաստիարակությունն է։
Հակառակ դեպքում, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ անհայրենիքության, մարդատյացության, ստախոսության, անպարկեշտության, սնապարծության, անազնվության, անարդարության, ատելության և այլ ախտերով մեթոդաբար վարակված մեր հասարակությունը իր իսկ տարտարոսից չի ծնի այդ բոլոր ախտերի հերթական մարմնավորմանը։

