Անցած շաբաթ տեղի է ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը. Ովքեր են եղել հյուրերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ տեղի է ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը։ Փեսացուն Արմավիրից է, շարքային, անհայտ ընտանիքի որդի։ Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Էջմիածնի նորաբաց «Դվին» ռեստորանում։
Մասնակցել են բազմաթիվ ՀՀԿ-ականներ՝ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը, ՀՀԿ տիկնայք, ինչպես նաեւ՝ պաշտոնաթող գեներալներ, որոնց թվում՝ Մուրազ Սարուխանիչ Սարգսյանը։
Հարսանիքին ներկա են եղել նաեւ բազմաթիվ հադրութցիներ, քանի որ Մանվել Գրիգորյանն արցախյան առաջին ազատամարտին ղեկավարել է Հադրութի պաշտպանական մարտերը եւ կենդանության ժամանակ դարձել հադրութցիների կուռքը։
Հարսանիքի հյուրերից են եղել նաեւ «Երկրապահի» անդամներ, իսկ քավորը եղել է Կենտրոնի ԵԿՄ կառույցի նախկին ղեկավար Սերգեյ Գասպարյանը։ Հարսանիքն աչքի է ընկել բազում հուզիչ դրվագներով․ հիշել են գեներալին, կենացներ ասել, իսկ ամենահուզիչը եղել է այն պահը, երբ եկեղեցում պսակադրությունից հետո դուստրը ցանկություն է հայտնել հարսանեկան զգեստով այցելել հայրիկի շիրմին։ Նրան ուղեկցել են ներկա գտնված բոլոր հյուրերը։ Հարսանիքը վարել է Ավետ Բարսեղյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում