Պատրիարք սրբազանը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրել
Դիտել նաև
Բայդենը նախագահական ընտրություններից 10 օր առաջ առաջարկել է ձերբակալել Թրամփին. դեմոկրատական սկզբունքների ինչպիսի՜ օրինակ
«Աշխատում ենք՝ բարձրացնելու մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն»․ Բայդեն
Բայդենը բաց պատերազմ է հայտարարել Իվանիշվիլուն, բայց Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ ռուսներին են մեղադրում
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու...
Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․
«Հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենը այցելեց Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Պատրիարք սրբազանը տիար Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկեց նաև այլ թեմաներ:
Այս առթիվ պատրիարք սրբազանը տիար Բայդենին նվիրեց հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ»: