Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թող թավշյա հեղափոխականները դա չմոռանան
Հայաստանի թավշյա իշխանությունները հերթական անգամ իրենց եղբայրական համերաշխությունը դրսևորեցին Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին հետ` ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին Հայաստանի համար անցանկալի անձ հայտարարելով և արգելելով նրա մուտքը Հայաստան։ Մուրադն այլևս անցանկանալի է երեք բարեկամական իշխանությունների համար։
Հիշեցնեմ, որ հեռավոր 1992 թվականին Լևոն Տեր-Պետրսյանը Հայաստանից արտաքսեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին։ 30 տարի հետո պատմությունը կրկնվում է։ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի ցնծության ներքո հրաժարական տվեց։
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թող թավշյա հեղափոխականները դա չմոռանան․․․
Արթուր Խաչատրյանի ֆեյսբոքյան էջից

