Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
17
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է

ՓԱՓԱԶՅԱՆՆԵՐԸ թուրքերի թիրախում են եղել միշտ… ներիր նրանց Հայաստան

Այսօր լրահոսում հայտնված ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հայրը՝ Հանրի Փափազյանն արդեն 80-նն անց է։ Ղեկավարում է Փարզի հայկական ռադիոկայանը, եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ է Ֆրանսիայում։ Ու նաեւ տասնամյակներ շարունակ Թուրքիայի անվտանգության, պետական կառույցների թիրախում հայտնված անձ։ Քանի որ նա ողջ կյանքը պայքարել է Հայ Դատի, հայության իրավունքների համար։ Դեռ տարիներ առաջ, Թուրքիայում հայտնի լրագրող, խորհրդարանի պատգամավոր Թունջայ Օզքանը թուրքական գաղտնի ծառայության մասին մի աղմկահարույց գրքում հրապարակեց այդ երկրի երբեմնի վարչապետին ներկայացված խիստ գաղտնի տեղեկանք, որտեղ շարադրված էին հայկական թիրախների, ակտիվ գործիչների դեմ կատարված ու ծրագրված հարձակումները։ Մուրադ Փափազյանի հորը՝ ՀՅԴ Բյուրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազյանին թուրքերը պատրաստվել են պայթեցնել մեքենայի տակ ռումբ տեղադրելով ( 1985 թվկանի մայիսի 1-ին), որը խանգրավել է ֆրանսիական իրավապահների զգոնության արդյունքում (նկարներից մեկում գրքի շապիկն է)։

Ահաբեկչության այս փորձից հետո արդեն 37 տարի անց, Հանրի Փափազայանի որդին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն արդեն թուրքական թիրախում ու հայկական իշխանությունների ձեռքով «սպանվեց»… Կների ինձ ընկերս, բայց իր պաշտած, ողջ կյանքը նրան նվիրած, նրանով ապրած, նրա անկախությունը երազած, դրանով ուրախացած, ազատագրման ամեն պահը կյանքի մաս զգացած, հետո արդեն կորստյան ցավը սգացած հայորդին սեփական Հայրենիք մուտք գործելու արգելքի մասին տեղեկանալով մեռնում է, նահատակվում է։ Այսօր Հայրենիքը սպանեց նման հայ մարդու։ Գնդակահարողը Հայաստանի իշխանության թիկնոցն առեւանգած Նիկոլն է, բայց քանի դեռ Հայրենիքը չի ըմբոտացել լիարժեք թուրքական պահանջի առջեւ, թուրքերի պահանջով Մուրադ Փափազյանին, մյուսներին Հայրենիք մուտք գործելու արգելքի առջեւ, ամեն ինչ արվում է Հայրենիքի, Հայաստանի անունից։

Իսկ ինչո՞ւ երեկ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք։ Պատճառները հստակ են՝

1. Նա Թուրքիայի թշնամի է ու ողջ կյանքը պայքարել է թուրքական ուրացման, ցեղասպան քաղաքականության դեմ

2. Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ

3. Նա վերջին օրերին ակտիվ քննադատում էր հայկական շրջանակներում, իշխանության մեջ, նիկոլական ընտանիքում թուրքական շահերը սպասարկող Սամսոն Օզարարատի դերակատարությունն ու ներկայությունը

4. Նա Ֆրանսիայի իշխանությունների ամենաբարձր օղակներում բարձրաձայնում էր Արցախի ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքն իրացնելու մասին, որը նեղացնում էր Նիկոլին ու Ալիեւին

Ֆրանսիայում ծնված ու մեծացած, հայության, Հայաստանի, Արցախի Հանրապետությունների եւ Հայ Դատի համար ապրած Մուրադ Փափազյանին երեկ Փաշինյան-Ալիեւ-Էրդողան եռյակի կողմից արգելվեց մուտք գործել սեփական Հայրենիք։

Այս շարքը թուրքերի որոշումով շարունակվելու է, Հայաստանից էլ արտաքսելու են, արտահանձնելու են, քանի դեռ Նիկոլն է իշխում, քանի հազար ու մի պատճառով համատարած ըմբոստություն չի լինում, քանի երբեմնի ազգային ջոջեր հավասար նժարներ են մեջտեղ բերելու՝ դառնալով թուրքական գործակալ, քանի դեռ Հայաստան չկա առանց նիկոլ։

Հ.Գ. Իշխանական քարոզչամեքենան թեզ է տարածում, թե Մուրադ Փափազյանը կազմակերպել է Փարիզում գտնվող Նիկոլի ավտոշարասյան դեմ բողոքի ցույցը։ Այս անկենսագրությունները չեն էլ իմանում, որ ժամանակին Մուրադը Փարիզում, Կոմիտասի արձանի դիմաց ՀՀ այդ օրվա իշխանությունների դեմ բողոքի ցույցի էր, ոստիկանների հետ բախման էր ենթարկվել։ Բայց Երեւանում որեւէ մեկի մտքով չանցավ նրա մուտքն արգելել։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

May be an image of text that says 'TUNCAY ÖZKAN Milli İstihbarat Teşkilatı MİT'İN GİZLİ TARİHİ CK Kitapları Cumhuriyet Inceless 21. BASKI'
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>