ՔՊ-ականները Մեղրիում փարթի են արել
Դիտել նաև
Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի
Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել
Վազգեն Միրզախանյանը իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ-կիրակի օրերին Սյունիքի մարզ այցելած ՔՊ-ականներն այնպիսի փարթի են արել Մեղրի համայնքում, որի մասին մինչ օրս մարզում խոսում են։ Մասնավորապես, ականատեսները պատմում են, որ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։ Մինչեւ որ այցելուները սրճարանի ղեկավարությանը դժգոհել են ու խնդրել, որ պատգամավորներին զսպեն։
Հիշեցնենք, որ շաբաթ-կիրակի օրերին Կապանում եւ Մեղրիում ՔՊ խորհուրդներ էին ընտրում, մարզ էին մեկնել ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ, ինչպես նաեւ՝ պաշտպանության նախարար Պապիկյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

